2014թ. մարտի 7-ին, ժամը 13:00-ին ՀՀ Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարանում կկայանա Ախթալա քաղաքի և շրջակա Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների համախմբի համար տեղական տնտեսական զարգացման մոդելի մշակման արդյունքների ներկայացում:
ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվելու է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են ՏՏԶ մոդելի ներկայացումներ Ախթալա, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր և Սպիտակ համայնքներում, որոնց նպատակն է ներկայացնել ՏՏԶ աշխատանքի արդյունքները, ներառյալ տեղական տնտեսական պատկերի վերլուծությունը և մրցակցային առավելությունները:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն