Կայացավ ՀԵԿԱ-ի անդամների հերթական ընդհանուր հավաքը, որի նպատակն էր՝ ամրապնդել ՀԵԿԱ-ի ներսում ցանցային աշխատանքն ու համագործակցությունը, նոր անդամներին առավել մանրամասն ներկայացնել ՀԵԿԱ-ի ծրագրերն ու նախաձեռնությունները:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև ՀԵԿԱ-ի առաջիկա անելիքները, անդամները հանդես եկան կարծիքներով և առաջարկություններով:
Հետայսու ՀԵԿԱ-ի անդամների ընդհանուր հավաքը լինելու է ամսական առնվազն մեկ անգամ պարբերությամբ՝ տարբեր ձևաչափերով, ներառյալ այցելություններ մշակութային տարբեր օջախներ, քննարկումներ, հանդիպումներ տարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց հետ, ճանաչողական այցեր կանանց կողմից ղեկավարվող արտադրություններ, ընկերություններ և այլն:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն