ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում ընթացող ձեռներեցության դասընթացի շրջանակներում կայացավ դասընթացի մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանների ներկայացումը: Ձեռներեցության դասընթացը կազմակերպվել էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Թեղուտ համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Ձեռներեցության դասընթացին մասնակցած և այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Դասընթացն անցկացվում էր CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով:
Դասընթացը տևեց մեկ ամիս, որն իր մեջ ներառում էր բուն դասընթացներ, խորհրդատվություն, բիզնես ծրագրի մշակում և ներկայացում: Ձեռներեցության դասընթացների նպատակն էր` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով: Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ՀԵԿԱ-ի կողմից:
Ստորև ներկայացված են Ախթալայի համախմբի ձեռներեցության դասընթացի մասնակիցների կարծիքները.
«Բավականին հագեցած և հետաքրքիր դասընթաց էր: Բացի դրական տպավորություններից, ձեռք եմ բերել նոր գիտելիքներ, որոնք հետագայում անպայման կկիրառեմ և կծառայեցնեմ նպատակին: Նախաձեռնությունը բացառիկ էր, ինչը շատ կարևոր նշանակություն ունեցավ մասնակիցների գաղափարների, նպատակադրումների իրագործման ուղիներ փնտրելու և պլանավորման գործում»: Ալմաստ Մամաջանյան, ք. Ախթալա
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին: Դասընթացն անցավ շատ հետաքրքիր, արդյունքը գոհացուցիչ է, որն ավելի երևացող կլինի, երբ մեկ տարի հետո թեկուզ մեկ բիզնես գործի համայնքում»: Մարինե Գիգոյան, ք. Շամլուղ
«Դասընթացը բավականին հետաքրքիր էր, բովանդակալից և խոստումնալից: Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցում են մեր համայնքի զարգացմանը: Շնորհակալություն բոլորին»: Արմենուհի Մամյան, ք. Ախթալա
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն