2012թ. հոկտեմբերի 15-ին «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, Համահայկական երիտասարդական կենտրոնում (հասցե` Աբովյան 50/5), ժամը 12:00-14:00-ն կկայանա «ՀՀ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑ ԴԵՍՊԱՆ» մրցույթի մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության արարողությանը կհաջորդի ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագրի ստորագրումը:
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել` զանգահարելով ՀԵԿԱ գրասենյակ մինչև հոկտեմբերի 13-ը, ժամը 18:00-ն` 010/94/55 58-07-87 հեռախոսահամարներով:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:
Կին Ձեռներեց դեսպանների ինստիտուտի նպատակն է` խրախուսել կին ձեռներեցներին, ստեղծել հաջողակ կին ձեռներեցի մոդել, ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ-ի համար, հրապարակել հաջողված օրինակները կին ձեռներեցներին ոգեշնչելու համար: