ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Փոքրածավալ շինվերանորոգման աշխատանքների մասին

28/07/2012
Եվրամիության մարդասիրական օգնությունների բաժնի և Օքսֆամ կազմակերպության կողմից ֆինանսավորվող ‹‹ Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը›› ծրագրի շրջանակներում ‹‹Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա›› (ՀԵԿԱ), հասարակական կազմակերպությունըՎայոց Ձորի մարզի Ելփին, Չիվա, Արենի, Խաչիկ, Արփի Ագարակաձոր, Գետափ, Արտաբույնք, Հորբատեղ և Մարտիրոս համայնքներում շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի ստեղծման նպատակով հայտարարում ե փոքրածավալ շինվերանորոգման աշխատանքների մասին բաց մրցույթ:
Իրավասու կազմակերպությունները կազմակերպված մրցույթին մասնակցելու համար նախապես պետք է ստանան մրցութային փաստաթղթերի փաթեթները:Փաթեթները կարելի է ստանալ` դիմելով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ, ս. թ. 18-24-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցելու համար փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է` ս. թ. Օգոստոսի 1-ը,ժամը 18:00-ն: Նշված ժամկետից ուշ ներկայացված փաթեթները չեն դիտարկվի:
Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվություն , ինչպես նաև մրցութային փաթեթները կարելի է ստանալ` դիմելով ‹‹Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա›› հասարակական կազմակերպության գրասենյակ ( աշխատանքային օրերին, ժամը 10:00-18:00):
Հասցե`0009, ք. Երևան, Աբովյան փ.37, բն 9
Հեռախոս`(+37410) 58-07-87, `(+37494) 58-07-87
Էլ.հասցե` info@aywa.am . CC: garik.siroyan@aywa.am
Share |

Կարդացեք այս բաժնում