ՀՀ Կին ձեռներեցների ցանց

CEFE դասընթացներ գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց համար

27/07/2012
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ, «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում, ս. թ. օգոստոս ամսին Երևանում և Օշականում իրականացնում է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) դասընթացներ, որոնց նպատակն է` զարգացնել մասնակիցների գիտելիքները և ունակությունները գյուղատնտեսության ոլորտում:
Դասընթացներին կարող են մասնակցել գյուղատնտեսությամբ զբաղվող և այդ ուղղությամբ ձեռներեցությամբ զբաղվել ցանկացող կանայք և աղջիկներ, գյուղական համայնքային կազմակերպություններ, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր, ովքեր ցանկանում են զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները:
Մասնակցության կամ մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀԵԿԱ-ի գրասենյակ 010/094 -580787 հեռախոսահամարներով:

Մասնակցության համար դիմել մինչև ս.թ. հուլիսի 30-ը, ժ. 14.00-ն:
Share |

Կարդացեք այս բաժնում