Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան արվեստի խմբակի շրջանակներում կազմակերպում է բատիկայի, հուլունքագործության և հելունագործության դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթաց առանձին խմբակ է:
Խմբակները գործում են 12-18 տարեկան և 18-ից բարձր տարիքի մասնակիցների համար:
Խմբակներում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ արվեստի վերոնշյալ ճյուղերի մասին, ինչպես նաև ժամանակը կանցկացնեն հաճելի և օգտավետ։
Կկազմակերպվեն խմբակների մասնակիցների լավագույն աշխատանքների ցուցահանդեսներ։
Խմբակները կազմակերպվում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակում (հասցեն՝ ք.Երևան, Աբովյան 37, բն.9)։
Խմբակները գործում են շաբաթական 2 անգամ, դասի տևողությունը՝ 1,5-2 ժամ։
Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010/094/055 58 07 87 հեռախոսահամարներով (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա), ժամը 10:00-18:00-ն:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն