ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երիտասարդ շնորհալի կանայք աջակցություն կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28/12/2011
   
Երկիր մեդիա
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանում այսօր կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթն ուղղվելու է Հայաստանի մարզեր` կանանց աջակցելու նպատակով։
Ողջ օրվա ընթացքում գործող ցուցահանդեսում իր աշխատանքն է ներկայացրել շնորհալի 80 կին: Մասնակիցների թվում են նաեւ հայաստանյան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գնորդները հնարավորություն են ունեցել ձեռք բերել նկարներ, զարդեր, կիրառական եւ ձեռագործ աշխատանքներ, ամանորյա եւ ազգային խորհրդանիշերով հուշանվերներ:
Ցուցահանդես-վաճառքին ներկա է եղել նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բարեգործական միջոցառումը, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքով, լինելու է շարունակական:
«Ստացված հասույթը տրվելու է մարզերի շնորհալի կանանց: Կան բազմաթիվ ստեղծագործող կանայք, վարպետներ, ովքեր աջակցության կարիք ունեն»,- ասաց Լիլիթ Ասատրյանը։

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում