Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի»՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև գնումներ կատարել։
Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:
Միջոցառման նպատակը կանանց մշակութային և տնտեսական կյանքի աշխուժացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը և հայկական ձեռագործի, կիրառական ու դեկորատիվ արհեստների զարգացմանն աջակցելն է:
Տարոն Մարգարյանը ողջունել է նման միջոցառման կազմակերպումը և վստահություն հայտնել, որ այն, հիրավի, կարդարացնի նպատակը՝ նպաստելով երկրի հասարակական և տնտեսական կյանքում կանանց դերի բարձրացմանը։
Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ, այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ, կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն:
Նախատոնական օրերին համահունչ՝ ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են նաև Ամանորի թեմատիկայով ապրանքատեսակներ:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն