ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երևանի քաղաքապետն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» ցուցահանդես-տոնավաճառին

28/12/2011
Օրաթերթ News
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև գնումներ կատարել։ Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ: Միջոցառման նպատակը կանանց մշակութային և տնտեսական կյանքի աշխուժացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը և հայկական ձեռագործի, կիրառական և դեկորատիվ արհեստների զարգացմանն աջակցելն է: Տարոն Մարգարյանը ողջունել է նման միջոցառման կազմակերպումը և վստահություն հայտնել, որ այն, հիրավի, կարդարացնի նպատակը՝ նպաստելով երկրի հասարակական և տնտեսական կյանքում կանանց դերի բարձրացմանը։ Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ` կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն: Նախատոնական օրերին համահունչ՝ ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են նաև Ամանորի թեմատիկայով ապրանքատեսակներ:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում