ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«ՀԵԿԱ-ի կինոսերների և մուլտասերների ակումբ»

22/12/2011
   
ՀԵԿԱ-ի Կինոսերների և մուլտասերների ակումբի հյուրն էր «Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի» հիմնադիր տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը: Նա ողջունեց ՀԵԿԱ-ի Կինոսերների և մուլտասերների նորաբաց ակումբի մասնակիցներին, կիսվեց կինոյի ասպարեզում իր ունեցած փորձով և նշեց, որ հայ կինոսեր հասարակությունից է կախված միայն հայկական նորաստեղծ ֆիլմերի բարձրորակությունը:
Կինոսերները դիտեցին և քննարկեցին ռեժիսյոր Դրյու Հերիոթի «Գաղտնիք»(˝THE secret″) վավերագրական ֆիլմը:
Կինոսերների և մուլտասերների կարծիքները.
«Ֆիլմն ինձ օգնեց իրականությունն ավելի պայծառ դարձնել: Ես սիրում եմ կինոսերների և մուլտասերների քննարկումները, դրանք նպաստում են, որ իմ մեջ ամփոփեմ բոլոր մասնակիցների կարծիքները, նոր մարդկային տեսակների հայտաբերեմ»:
ՎԵՆԵՐԱ ԳՐԻՇՅԱՆ

«Այսօր ևս մեկ անգամ հասկացա, որ կատարելությանը սահման չկա: Ֆիլմը ինքը մեր իրականությունն էր: Ես գալիս եմ ՀԵԿԱ-ի կինոսերների և մուլտասերների ակումբ` դրական լիցքեր ստանալու, հետաքրքիր ֆիլմեր դիտելու և քննարկման ժամանակ խելացի մտքեր և տեսակետներ լսելու համար»:
ԼԻԼԻԹ ՖԱՐՈՅԱՆ

«Շատ հետաքրքիր ֆիլմ էր, հրաշալի ընտրություն էր կատարված: Լավ կլիներ, որ այն շատ մարդիկ դիտեին և սկսեին հարել դրական մտքերի: Իզուր չէր, որ անտեսելով դրսի ցուրտը եկա ՀԵԿԱ»:
ՎԻԿՏՈՐԻԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

«Այսօր շատ հետաքրքիր գաղափարներ շրջանառվեցին, կարծիքներ ու տեսակետներ հնչեցին ֆիլմի շուրջ: Հատուկ շնորհակալություն հոգեբանին, ով մեկնաբանեց և մասնագիտական տեսանկյունից ներկայացրեց այն»:
ԿՆՅԱԶ ՍԱՐՈՅԱՆ
Share |

Կարդացեք այս բաժնում