Երիտասարդական Կենտրոնների Եվրոպական Ցանցը (ԵԿԵՑ) իրականացնում է «Տո՛ւր ձեռքդ, խրախուսենք կամավորներին» խորագրով լուսանկարչական մրցույթ Հայաստանի Հանրապետությունում և բոլոր այն 12 երկրներում, որտեղ գործում է ԵԿԵՑ-ը: Ամեն երկրից կլինի մեկ հաղթող: Լուսանկարները կներառվեն Եվրոպական լուսանկարչական ցուցահանդեսում մյուս 12 երկրների լուսնակարների հետ միասին:
- Դու 15-30 տարեկա՞ն ես:
- Դու սիրո՞ւմ ես լուսանկարել:
- Դու ցանկանո՞ւմ ես արտահայտվել:
Լուսանկարների թեմաները`
- Կամավորական ծառայություն և ներգրավվածություն
- Համերաշխությանն ուղղված գործողություններ իմ համայնքում
- Անհավասարությունը մեր հասարակության մեջ
- Ի՞նչ եք հասկանում աղքատություն ասելով
Լուսանկարները կարող եք ուղարկել
էլ. հասցեին մինչև
հուլիսի 10-ը:
Լուսանկարների մաքսիմալ չափսը` 3MB: