ՀՀ Կին ձեռներեցների ցանց

2011թ. Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակներ - ԴԻՄԵԼ

13/10/2010
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը սիրով հայտարարում է 2011թ. Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների (Մասկի) ծրագրի մեկնարկը: Հայցադիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2010 թ. նոյեմբերի 8, երկուշաբթի, ժամը 17:00:

Եթե հետաքրքրված եք մասնակցել մագիստրական դասընթացներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում առանց ձեր ֆինանսական միջոցների, ապա կարող եք ստորև ծանոթանալ Մասկի ծրագրին և ծրագրի հայցադիմումի լրացման հրահանգներին:

Մասկի ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով: Մինչև հայցադիմումի լրացնելը խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ծանոթանալ հայցադիմումի լրացման հրահանգներին և հաճախ տրվող հարցերին Frequently Asked Questions (FAQ):

§ Online Application Instructions (Օնլայն հայցադիմումի հրահանգներ)
Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել և լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումը: Հայցադիմումի ամբողջական փաթեթի լրացված տարբերակի չորս օրինակ պետք է ներկայացնել Այռեքսի հայաստանյան գրասենյակ (ք. Երևան, Զարոբյան 32) կամ այլ Այռեքսի գրասենյակներ, որոնք գտնվում են տարբեր երկրներում, մինչև 2010թ. նոյեմբերի 8-ը, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ):

§ Paper Application Instructions (Տպագիր հայցադիմումի հրահանգներ)

§ Download Your Paper Application - Part 1 (Առաջին բաժին)

§ Download Your Paper Application - Part 2 (Երկրորդ բաժին)

Այս էլեկտրոնային նամակին կից կարող եք նաև գտնել տպելու համար նախատեսված հայցադիմումը: Հայցադիմումի վերաբերյալ հարցերը կարող եք ուղղել էլեկտրոնային փոստի հասցեով:

Մասկի ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով Այռեքսի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է երեք տեսակի սեմինարներ ստորև նշված օրերին և ժամերին.


”Մասկի ծրագրի մասին” սեմինարներ”, որոնց ընթացքում մանրամասն կներկայացվի ծրագիրը:

Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 13:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 14, 2010, 18:30
Կիրակի, հոկտեմբերի 17, 2010, 12:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 13:00
Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 18:30
Երկուշաբթի, հոկտեմբերի 25, 2010, 13:00


“Հայցադիմումի խմբային քննարկումներ” թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում կքննարկվի հայցադիմումի ճշգրիտ լրացման կարգը:

Հինգշաբթի, հոկտեմբերի 21, 2010, 19:30
Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 11:00
Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 18:30
Շաբաթ, հոկտեմբերի 30, 2010, 11:00
Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 17:30
Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 18:30


“Ծրագրի մասնակցության նպատակների շարադրանք” կամ “Ուսումնառության ծրագրի շարադրանք” թեմաներով սեմինարներ, որոնք կանցկացնի Էլի Ֆեյմանը:

Շաբաթ, հոկտեմբերի 23, 2010, 12:30
Չորեքշաբթի, հոկտեմբերի 27, 2010, 20:00
Երկուշաբթի, նոյեմբերի 1, 2010, 18:30
Հինգշաբթի, նոյեմբերի 4, 2010, 20:00


Վերոնշյալ սեմինարներին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով: Բոլոր սեմինարները կանցկացվեն Այռեքսի հայաստանյան գրասենյակի (ք. Երևան, Զարոբյան 32) հանդիպումների սրահում: Տեղերի սահմանափակության պատճառով սեմինարներին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված անձինք:

___________________________________________________________________________
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի մասին ընդհանուր տեղեկություններ.
ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից և նպատակ ունի աջակցել Եվրասիական երկրներում տնտեսական և ժողովրդավարական զարգացումներին: Ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ (Այռեքս) կազմակերպության կողմից: Մասկին հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, և Ուզբեկստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում մեկ կամ երկու տարով մագիստրական ծրագրի մասնակցելու համար:

Մասկի ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետևյալ ծրագրային ուսումնական ոլորտներում՝ բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն և տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն, հանրային/պետական քաղաքականություն:

Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:

Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում պետք է
  • · հաճախեն ուսումնական ծրագրով նախատեսված մեկամյա կամ երկամյա դասընթացներին,
  • · մշակեն և իրականացնեն մասնագիտությանը համապատասխան և համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր,
  • · մասնակցեն մասնագիտական պրակտիկայի:


Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում և տրամադրում է
  • ·աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
  • ·ճանապարհածախս մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
  • · ամենամսյա կրթաթոշակ,
  • · բժշկական ապահովագրություն,
  • ·համալսարանի ուսման վարձ և անհրաժեշտ այլ վճարումներ,
  • ·դրամական միջոցներ դասագրքեր ձեռք բերելու համար,
  • ·անգլերեն լեզվի դասընթաց (անհրաժեշտության դեպքում),
  • ·շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն:
Կից տես հայտերի ձևերի փաթեթը`

Հարգանքներով`

Այռեքս Հայաստան – www.irex.am
Երևան 0009, Զարոբյան 32
Հեռ. `(374 10) 52 66 21, 52 66 23
Ֆաքս`(374-10) 52 66 21 ընդ. 220
Էլ. փոստ`
Share |

Կարդացեք այս բաժնում