Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է` մարքեթինգի մասնագետներին վերապատրաստել սոցիալական մարքեթինգի ուղղությամբ` ապահովելով տեսական, մեթոդական և պրակտիկ-կիրառական գիտելիքներ:
Դասընթացի ընդհանուր նկարագիրը
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն`
- Սոցիալական մարքեթինգի էությունը և կիրառման անհրաժեշտությունը,
- Սոցիալական մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկը,
- Սոցիալական մարքեթինգի կիրառությունը ՀՀ-ում և Եվրոպայում,
- Սոցիալական մարքեթինգի նպատակները և խնդիրները,
- Սոցիալական մարքեթինգի տեսակները,
- Սոցիալական մարքեթինգի ծրագրի մշակումը, իրականացումը և գնահատումը:
Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ներկայացվում է PPT ծրագրի ֆորմատով, տեղական և միջազգային սոցիալական մարքեթինգի ծրագրերի ցուցադրությամբ։ Հանդիպումների ժամանակ մասնակիցներին տրամադրվում է հատուկ գրանցման մասնագիտական նյութեր և տերմինաբանական բառարան։ Դասընթացի շրջանակներում մասնակիցներին տրվում են մանսակցության հավաստագրեր։
Դասընթացի մասնակիցների թիվը` 10
Տևողությունը. ընդհանուր` հինգ օր, յուրաքանչյուր օր` երկու ժամ տևողությամբ։
Միջոցառման վայրը և ժամը. Երևան, ՀԵԿԱ գրասենյակ, ժամը 18:00 -20: 00
Միջոցառման տեսակը. մասնագիտական դասընթաց
Դասընթացի լեզուն. Հայերեն
Գրանցման վճարը. 20 000 դրամ` ներառյալ բոլոր հարկերը: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի անդամների համար մասնակցությունն անվճար է:
Գրանցման ձևը. անհրաժեշտ է ներկայանալ ՀԵԿԱ գրասենյակ, լրացնել դիմում հայտի ձևը և փոխանցել մասնակցության վճարը։
Դիմում-հայտերի վերջնաժամկետը՝ 2010թ. հոկտեմբեր 20 , ժամը 15:00:
Դասընթացավարը. առևտրի և մարքեթինգի դիպլոմավորված և ատեստավորված մասնագետ ( BA, MBA կոչում Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամ և Ժան Մուլեն Լիոն III Համալսարան)։ Հանդիսանում է Ակադեմիքս Թիմ ընկերության հիմնադիրը և տնօրենը։ Մարքեթինգի ոլորտում ունի աշխատանքային 7 տարիների փորձ, որոնցից 5 տարիների ընթացքում առավելապես զբաղվել է մարքեթինգային խորհրդատվությամբ և հետազոտություններով, ծրագրերի մշակմամբ և գնահատմամբ։ 2008 թվականից մինչ այսօր աշխատում է որպես առևտրի և մարքեթինգի պայմանագրային դասընթացավար և դասախոս։ Մշակել և իրականացրել է տարբեր ոլորտների մարքեթինգային ծրագրեր, մասնավորպես սոցիալական մարքեթինգի մի շարք հետազոտություններ և խոշոր միջոցառումներ։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Դասընթացներին կարող են մասնակցել մարքեթինգի բազային գիտելիքներով 18-35 տարեկան աղջիկներ, կանայք, երիտասարդներ ։ Դասընթացը հաջողությամբ ավարտած անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիա:
Հեռ.` +374 (10) 580787
Հասցե` ք.Երևան, Աբովյան 37, բն.9
Էլ.փոստ՝ info@aywa.am








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն