Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Տպագրված կամ հեռարձակված նյութերը, կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրվել նաև հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից:
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից: Նյութերը կարող են ներկայացված լինել լրագրության ցանկացած ժանրում:
Մրցանակները տրվելու են հետևյալ անվանակարգերում`
- Հեռուստատեսային նյութ
- Տպագիր հոդված
- Ռադիոնյութ
- Առցանց և բլոգում տեղադրված հոդված
- Լուսանկարչական աշխատանք
- Սոցիալական և առևտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ Հռիփսիմե Մանուկյանին Բաղրամյան 24 հասցեով կամ ուղարկել էլ-փոստի հասցեով: Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորված տարբերակը:
Գենդերային հավասարության թեմաների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը` www.aawue.am:
Կից ուղարկում ենք հայտարարության հայերեն և անգլերեն տարբերակները:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն