Ս.թ. փետրվարից Հայաստանի երիտասարդ Կանանց Ասոցիացիան, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Խաղաղության Կորպուսի Հայաստանյան Գրասենյակը համատեղ հայտարարել էին Կանանց օրվան նվիրված պաստառի և շարադրության մրցույթ:
Ծրագրին իրականացման ընթացքում աջակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:
Մրցույթի նպատակն էր` խրախուսել 6-11-րդ դասարանների աշակերտներին և 1-ին կուրսի ուսանողներին` արտահայտել իրենց կարծիքն ու գաղափարները թեմայի առնչությամբ, թե ինչպես են նրանք ընկալում կնոջ դերը աշխատանքային միջավայրում:
Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել են ավելի քան 200 երեխաներ և երիտասարդներ, ՀՀ տարբեր վայրերից: Մեծ է եղել մարզերի երեխաների ընդգրկվածությունը: Ե՛վ շարադրությունները, և՛ պաստառները եղել են շատ բազմազան ու բազմաբնույթ և արտացոլել են մրցույթի թեման` "Կանայք աշխատանքային միջավայրում":
Մրցանակաբաշխության ընթացքում մասնակիցներին ողջունեցին կազմակերպիչները` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին, Խաղաղության Կորպուսի Հայաստանյան կամավոր Քեյսի Վարհոլմ-Վոհլենհաուսը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին, ողջունելով հաղթող երեխաներին ու կարևորելով նմանատիպ մրցույթների առկայությունը, նշեց, որ ցավոք, ՀՀ-ում դեռևս կա գենդերային անհավասարություն, և որ կանայք իրենց ողջ ներուժը չեն կիրառում տարբեր ոլորտներում:
Խաղաղության Կորպուսի Հայաստանյան կամավոր Քեյսի Վարհոլմ-Վոհլենհաուսն էլ նշեց, որ արդեն յոթերորդ տարին է, ինչ Խաղաղության Կորպուսն ընդգրկված է նույնանման թեմայով մրցույթի իրականացման մեջ, բայց այս տարի մրցույթն աչքի է ընկել բավականին մեծ թվով դիմորդներով և մարզերի լայն ընդգրկմամբ:
Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակակիրները ստացան պատվոգրեր, նվերներ: Իսկ մինչ այդ նրանք, դարձյալ որպես նվեր, այցեցել էին Մատենադարան:
Հաղթողների մեջ կան երեխաներ ինչպես Երևանից, այնպես էլ Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերից:
Մասնակիցներին և հյուրերին երգով ողջունեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կամավոր Մարիաննա Փահլևանյանը:
Այս թեմայով տեսեք նաև`








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն