ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կանացի» ցուցահանդես եւ «տոնական» վաճառք

09/02/2010
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» կանանց նվիրված միամսյակն այս տարի 2 օր շուտ կսկսի:
Մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կանցկացվի ցուցահանդես-վաճառք: Միջոցառման առիթը կանանց նվիրված միամսյակն է, իսկ նախաձեռնողը` «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»:

Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով` միջոցառման հիմնական նպատակը հասարակական տարբեր ոլորտներում կնոջ դերի կարեւորումն է: «Ցուցահանդես-վաճառքի ձեւաչափը կանանց հնարավորություն կտա միաժամանակ մասնակցել մի քանի ձեւով` որպես աշխատանք պատրաստող, որպես ներկայացնող-վաճառող, որպես գնորդ, նվիրող եւ, ինչու ոչ, այդ օրը ձեռք բերված իրերը նվեր ստացող»,- նշում է Լիլիթ Ասատրյանը:

Կազմակերպիչները խոստանում են, որ մասնակիցների համար այդ օրը կվերածվի իսկական տոնի:

Ցուցահանդես-վաճառքին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ: Նախնական տվյալներով միջոցառմանը կներկայացվեն շուրջ 5 տասնյակ սեղանիկներ: Այդ օրը ցուցասեղանին կլինեն կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ: Մուտքն ազատ է:

Մասնակցության գրանցման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է: Մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել ասոցիացիայի էլեկտրոնային կայքէջ` www.aywa.am:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում