ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան հյուրընկալեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին

22/01/2010
     
Կանայք ապացուցել են, որ կարող են լինել լավ ղեկավարներ: Նրանք են կրթում և ուղղորդում ապագա ղեկավարներին
Որն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած հաջողության գաղտնիքը: Գոյություն ունեն, արդյոք, կոնկրետ մեթոդներ` կազմակերպությունը շարունակական առաջընթացի ճանապարհով առաջնորդելու համար: Նոր բացահայտումների հնարավորություն է ստացել հետաքրքրություն դրսևորած կանանց լսարանը
20-ը հունվարի, 2010թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ՙՀայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա՚ (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության անդամներն ու նրանց աջակցությամբ առաջնորդության դասընթացներ անցածները, իրենց հմտությունները հարստացրել են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի փոխանցած փորձով:
ՀԵԿԱ-ն կարևոր է համարում ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ կանանց տրված ինքնադրսևորման հնարավորությունը: Առավել ինքնավստահ լինելու և լիարժեք քայլեր կատարելու հարցում էլ` կուտակած գիտելիքները կառավարման մշակույթի ոլորտում զարգացնելու հնարավորությունը: Հատկապես դրանով է պայմանավորված ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ կազմակերպության համագործակցությունը:
Արդյունավետ կառավարման ճանապարհը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ, սկսվում է ընկերության ներսում արժեքային քաղաքակիրթ ու բարոյական համակարգի ներդրումից և շարունակվում` յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորվող հոգատարությամբ, նրանց գնահատելու, խրախուսելու և կատարելագործվելու համար ընձեռած հնարավորությամբ: Կառավարման քաղաքակիրթ այդ մոդելի հիմքում նաև խտրականությունը բացառելն է:
ՙԱնկախ զբաղեցրած դիրքից և պատասխանատվության չափաբաժնից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընտանիքում բոլորի համար ընդհանուր է կարևոր մի արժեք` հարգանքը: Միայն պահանջելու ղեկավարի մոտեցումն անհեռանկար է ու մերժված: Կարևոր է մեզանում արմատավորված այն հոգեբանությունը, որ հարգանքը ծնում է պատասխանատվության մեծ զգացում, նվիրում և կազմակերպության առաջընթացն ապահովելու համար` նույնիսկ անհնարինը հնարավոր դարձնելու ցանկություն: Ակնհայտ է, որ աշխատակիցների ջանքերը պետք է լինեն գնահատված` անկախ նրանց տարիքից կամ սեռից՚,- ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Հանդիպումն անցավ անմիջական մթնոլորտում` ակտիվ հարցադրումների և դրանց տրվող անկեղծ պատասխանների ուղեկցությամբ:
Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր:

Աղբյուրը
Share |

Կարդացեք այս բաժնում