Ծրագրերի նախաձեռնողներն ու իրականացնողներ էին Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի կողմից հովանավորվող "Կին առաջնորդ" ֆորումի համակարգող խորհուրդը և Երիտասարդական խորհուրդը:
"Կին առաջնորդ" և "Երիտասարդ առաջնորդ" ծրագրերից յուրաքանչյուրը տևել է մեկ տարի:
Ծրագրերի նպատակն էր` նպաստել երիտասարդների առաջնորդական հմտությունների զարգացմանը:
Յուրաքանչյուր ծրագիր ունեցել է երեսուն մասնակից` հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ծրագրերի շրջանակներում կազմակերպվող դասընթացների ընթացքում մասնակիցները ստացել են գիտելիքներ ՀՀ քաղաքական համակարգի, Սահմանադրության, ժողովրդավարության հիմունքների, գենդերային հիմնախնդիրների, առաջնորդության, Մարդու իրավունքների, հակամարտությունների, ԶԼՄ-ների հետ աշխատանքի, քարոզարշավի կազմակերպման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ, մասնակցել են գործնական աշխատանքների, հանդիպել են ՀՀ քաղաքական և հասարակական ոլորտների գործիչների հետ, հնարավորություն են ունեցել ծանոթանալու նրանց աշխատանքային գործունեությանը, ստանալու խորհուրդներ ու ծավալելու քննարկումներ թեմայի շրջանակներում:
Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ:
Ս.թ. ապրիլին կտրվի "Կին առաջնորդ" և "Երիտասարդ առաջնորդ" ծրագրերի երկրորդ փուլի մեկնարկը, որոնց կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան, քաղաքացիական հասարակության տարբեր հաստատությունները ներկայացնող (հասարակական կազմակերպության, քաղաքական կուսակցության, պետական կամ մասնավոր ոլորտների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչ) կանայք և երիտասարդներ, ՀՀ ողջ տարածքից:
"Կին առաջնորդ" ֆորումի համակարգող խորհուրդ
Երիտասարդական խորհուրդ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն