Ալավերդու տարածաշրջանից 30 ակտիվիստ աշակերտներ հնարավորություն են ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում ծանոթանալ ընկերության փորձին ու կառավարման մշակույթին: Նրանց այդ հարցում աջակցել է ՙՀայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը:
Տարբեր մարզերում աշակերտական և ծնողական խորհուրդների դերի բարձրացման նպատակով, ՀԵԿԱ-ն իրականացրել է մի շարք ծրագրեր: Ակտիվ և իրազեկված քաղաքացիներ ունենալու ակնկալիքով, կազմակերպությունն իրականացնում է մի շարք դասընթացներ: Դրանց մասնակցողներն ընդհանուր պատկերացում են ստացել երկրում իրականացվող գործընթացների մասին:
Կուտակած գիտելիքները նաև կառավարման մշակույթի ոլորտում զարգացնելու համար, նրանցից առավել ակտիվ 30-ը ստացել են մայրաքաղաք մեկնելու և հանրության շրջանում հարգանք վայելող որևէ կազմակերպության կառավարման մշակույթին ծանոթանալու հնարավորություն: Երեխաները նախապատվություն են տվել ծանոթանալ սահմանամերձ գյուղերին հուսալի կապով ապահովող, ինչպես նաև իր Կորպորատիվ պատասխանատվության ձեռքն այդ գյուղերին երկարող օպերատորի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձին, որն իր համապարփակ ծրագրերով մեծ հույսեր է արթնացրել այդ տարածաշրջանների բնակչության շրջանում:
ՙԴուք եք ապագան: Ձեզանից շատերը տարիներ անց կարող են ստանձնել որևէ օղակ կառավարելու պատասխանատվություն: Կարևորը, որն անհրաժեշտ է իմանալ` ընկերության ներսում արժեքային ճիշտ համակարգի կիրառումն է. հարգանքը, պատասխանատվության զգացումը, նվիրումն ու միմյանց նկատմամբ հոգատարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է այդ արժեքներով, վստահ լինելով, որ գործադրված ջանքերը շարունակելու են տալ ցանկալի արդյունք՚,- ներկաների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրենը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում իրականացված շրջայցից հետո, աշակերտներն առավել հստակ պատկերացում կազմեցին ընկերության բաց և արդյունավետ կառավարման մասին:
Սպասեք ավելիին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր:
http://www.vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=14765








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն