ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Վերանորոգվեց ՀԵԿԱ-ի Եղեգնաձորի երիտասարդական (կանանց) կենտրոնը

03/02/2009
Փետրվարի 1-ին Եղեգնաձորի երիտասարդ կանանց և երիտասարդության համար իր դռները բացեց ՀԵԿԱ-ի Եղեգնաձորի վերանորոգված Երիտասարդական (կանանց) կենտրոնը:

Բացի պաշտոնական մասից` տեղի ունեցավ նաև քննարկում, որին մասնակցում էին հյուրեր Երևանից, Եղեգնաձորի կենտրոնի հին և նոր անդամները, կամավորները և բազմաթիվ երիտասարդներ: Նախագահ Լիլիթ Ասատրյանը և Եղեգնաձորի կենտրոնի կոորդինատոր Աննա Մարկոսյանը նոր անդամներին ներկայացրեցրին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի առաքելությունը, նպատակը, պատմությունը: Քննարկվեցին 2009թ. իրականացվելիք ծրագրերը:

Օրվա վերջում տեղի ունեցավ Եղեգնաձորի երիտասարդական (կանանց) կենտրոնի խորհրդի նիստ:
Share |

Կարդացեք այս բաժնում