Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամների միջազգային օրը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Երիտասարդի թատրոնը, "Կրթության հասանելիությունը պարտադիր է սահմանափակ հնարավորություններով երեխաների համար" ծրագրի շրջանակներում, Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա քաղաքներում հանդես եկավ տիկնիկային ներկայացումներով: "Կարմիր գլխարկը" հեքիաթի միջոցով հանդիսատեսին էր փոխանցվում այն գաղափարը, որ բոլոր երեխաները հավասար են` անկախ իրենց ֆիզիկական, մտավոր և այլ սահմանափակումներից:
"Կրթության հասանելիությունը պարտադիր է սահմանափակ հնարավորություններով երեխաների համար" ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գործնկերներն են Կրթության ազգային ինստիտուտը և "Վորլդ Վիժն ՄԲԿ" հայաստանյան մասնաճյուղը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն