ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Այց Ազգային Ժողով

18/06/2015
linklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում, հունիսի 11-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային Ժողով այցելեցին «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի տեղական և միջազգային մասնակիցները: Կին ձեռներեցները նախ շրջեցին խորհրդարանում, հետևեցին նիստերին, ապա տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, պատգամավորներ Կարինե Պողոսյանի եւ Ռուզաննա Մուրադյանի հետ:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի և FCEM Հայաստան նախագահ Լիլիթ Ասատրյանը նախ ներկայացրեց հունիս 8-ից 10-ը անցկացվող կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակը, խնդիրներն ու ձեռքբերումները, որտեղ ելույթով հանդես էր եկել նաև Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Խորհրդարանի փոխնախագահը մասնակիցներին ողջունելով արդեն ԱԺ-ում՝ կարևորել է նման ֆորումների անցկացումն ու ձեռնարկատիրության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը: Նա ևս մեկ անգամ իր գոհունակությունն է հայտնել երկրում կին ձեռներեցների արձանագրած հաջողությունների վերաբերյալ և հավելել, որ այսօր ՀՀ իշխանությունների կողմից կա ընդգծված քաղաքականություն՝ աջակցելու և սատարելու սկսնակ կին գործարարներին: Արժեվորելով կնոջ դերը հայ իրականության մեջ՝ Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ այսօր մեր երկրի տնտեսության զարգացման գործում շոշափելի արդյունքներ են գրանցում հատկապես կանայք:
Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, անդրադառնալով ձեռնարկատիրական հմտություններին եւ կառավարման մեխանիզմներին, փաստել է, որ առաջիկայում կմշակվի ծրագիր, ինչը թույլ կտա ձեռնարկատիրական մտածողության մշակույթը քաղաքացիների շրջանում արմատավորել վաղ տարիքից: Խորհրդարան այցելած շուրջ 40 մասնակիցներին Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը, խոսեց մշտական հանձնաժողովների , ծավալվող օրենսդրական գործունեության և նիստերի վարման կարգի վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Լիլիթ Ասատրյանը ԱԺ փոխնախագահին համաժողովի կողմից հանձնել է վկայագիր, որում մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնում Հերմինե Նաղդալյանին՝ ցուցաբերած աջակցության և նվիրումի համար:
Share |

Կարդացեք այս բաժնում