Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում, համաժողովի մասնակիցները եղան հայկական արտադրության
«Արկոլադ» շոկոլադի արտադրամասում: Համաժողովի մասնակիցները ծանոթացան շոկոլադի պատրաստմանը, հումքի վերամշակմանը, ներկայացվեց նաև շոկոլադի օգտակարությունը: Համապատասխան հաստոցների մոտ տեսան, թե որ սարքն ինչ գործողություն է կատարում: Այնուհետև ծանոթացան չրերի լվացման և չորացման գործընթացին: