Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը մասնակցեց Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի համաժողովին, որը տեղի ունեցավ 2015թ-ի մարտի 21-25-ը Բահրեինում:
2013-2015թթ ՀԵԿԱ-ն Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայում (FCEM) ներկայացնում էր Հայաստանը որպես դիտորդ: 2015թ-ի մարտից ՀԵԿԱ-ն Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) լիիրավ անդամ է: Յուրաքանչյուր երկիր Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայում (FCEM) կարող է ներկայացվել մեկ կազմակերպության կողմից:
Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան ամբողջ աշխարհի կին ձեռներեցներին համախմբող առաջին կառույցն է :
Այն հիմնադրվել է 1945թ-ին՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին, Ֆրանսիայում: Ներկայումս Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան (FCEM) համախմբում է աշխարհի 120 երկրներից 5 մլն կին ձեռներեցների:Հայաստանը ներկայացնում է ՀԵԿԱ-ն:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն