ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ENYC-ի հերթական համաժողովը Երևանում

26/01/2015
     
Հունվարի 23-24-ին Երևանում տեղի ունեցավ Երիտասարդական կենտրոնների Եվրոպական ցանցի (ENYC) հերթական համաժողովը, որի հյուրընկալող կողմն էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ):
Երիտասարդական կենտրոնների եվրոպական ցանցը ստեղծվել է Եվրոպայի Խորհրդի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են՝ հավասար հնարավորություններ և ներառում, կրթություն ամբողջ կյանքի ընթացքում, նորարարություններ և գործունեության բարձր չափորոշիչներ:
ENYC-ի հերթական համաժողովին մասնակցում էին անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հունաստանից, Ֆինլանդիայից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Գերմանիայից և Չեխիայից: Համաժողովի շրջանակներում ցանցը համալրվեց նոր անդամ կազմակերպություններով:
Համաժողովի ընթացքում նոր անդամներին ներկայացվեցին ENYC-ի արժեքները, գաղափարախոսությունը, ռազմավարությունը և տեսլականը, ամփոփվեց ENYC-ի 2014թ. գործունեությունը, ինչպես նաև կազմվեց 2015թ. գործողությունների ծրագիրը՝ «Հավասար հնարավորություններ-Հավասարություն» խորագրով:
Համաժողովն ուղեկցվեց ճանաչողական այցերով ՀԵԿԱ գրասենյակ, Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Share |

Կարդացեք այս բաժնում