ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Գործարար միջոցառումների կառավարում

16/02/2015
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց “Գործարար միջոցառումների կառավարում” թեմայով: Դասընթացը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու բիզնես միջոցառումների կազմակերպման ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Պարունակում է ամենաարդիական բիզնես նորույթներ, ընդգծում բիզնես միջոցառոււմների յուրահատկությունը և առանձնահատկությունը գործարար հանրային կապերի, մարքեթինգի համատեքստում:

Դասընթացի անցկացման ամսաթիվը` Փետրվարի 20-ին, ժամը՝ 15:00-17:30
Գրանցման վերջնաժամկետը` Փետրվարի 18

Դասընթացի հիմնական թեմաները
  • Գործարար միջոցառումների էությունը
  • Գործարար միջոցառումների անհրաժեշտութունը: Գործարար միջոցառումներ և PR, կազմակերպության իմիջի ձեւավորում
  • Գործարար միջոցառումների կազմակերպման մակարդակները: Ներքին և արտաքին կազմակերպչական մակարդակները
  • Գործարար միջոցառումների կազմակերպման հիմունքները
  • Գործարար միջոցառումների հիմնական տեսակները և առանձնահատկությունները
Մեթոդաբանություն: Դասընթացը ինտերակտիվ է, ներկայացվում են սլայդներ, իրավիճակային դեպքեր, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, տեսական եւ գործնական խնդիրներ: Ներկայացվում է թեմային վերաբերող տեսություն, գործնական մաս, հատուկ տերմինների անգլերեն մեկնաբանում և վարժություններ՝ նպատակ ունենալով ստուգել նյութի յուրացման աստիճանը:

Դասընթացի ավարտին ունկնդիրներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:

Մասնակիցների թիվը` 6

Դասընթացավար՝ Լիլիթ Ճուղուրյան, ՀԵԿԱ անդամ, Կին Ձեռներեցների ցանցի անդամ, առևտրի և մարքեթինգի դիպլոմավորված և ատեստավորված մասնագետ, դասախոս և դասընթացավար:

Մասնակցության կարգը՝ Մասնակցությունն անվճար է:

Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեներով , :
Share |

Կարդացեք այս բաժնում