ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Գործարար միջոցառումների կառավարում

19/01/2015
ՀԵԿԱ-ի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց` «Գործարար միջոցառումների կառավարում» թեմայով: Դասընթացը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու բիզնես միջոցառումների կազմակերպման ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Պարունակում է ամենաարդիական բիզնես նորույթներ, ընդգծում բիզնես միջոցառումների յուրահատկությունը և առանձնահատկությունը գործարար հանրային կապերի, մարքեթինգի համատեքստում:
Դասընթացի անցկացման ամսաթիվը` Հունվարի 24-25, ժամը՝ 15:15-17:15
Գրանցման և վճարման վերջնաժամկետը՝ Հունվարի 22
Տևողությունը՝ 4 աշխատանքային/գործնական ժամ
Մասնակցության վճարը՝ անձը 25.000 դրամ, ներառյալ բոլոր հարկերը
Դասընթացի տեսակը` Բաց
Դասընթացի լեզուն` հայերեն

Դասընթացի հիմնական թեմաները
  • Գործարար միջոցառումների էությունը
  • Գործարար միջոցառումների անհրաժեշտությունը: Գործարար միջոցառումներ և PR, կազմակերպության իմիջի ձևավորում
  • Գործարար միջոցառումների կազմակերպման մակարդակները: Ներքին և արտաքին կազմակերպչական մակարդակները
  • Գործարար միջոցառումների կազմակերպման հիմունքները
  • Գործարար միջոցառումների հիմնական տեսակները և առանձնահատկությունները

Մեթոդաբանություն` Դասընթացը ինտերակտիվ է, ներկայացվում են սլայդներ, իրավիճակային դեպքեր, ուսումնասիրություններ և վերլուծություններ, տեսական և գործնական խնդիրներ: Ներկայացվում է թեմային վերաբերող տեսություն, գործնական մաս, հատուկ տերմինների անգլերեն մեկնաբանում և վարժություններ՝ նպատակ ունենալով ստուգել նյութի յուրացման աստիճանը:
Մասնակիցներ/ Դասընթացին կարող են մասնակցել.
Աշխատակազմի ղեկավարներ
Առևտրի և մարքեթինգի պատասխանատուներ
Որակի կառավարման պատասխանատուներ
Պետական և մասնավոր բուհերի համապատասխան ուղղության դասախոսներ և ուսանողներ
Դասընթացի ավարտին ունկնդիրներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Մասնակիցների թիվը` 6
Մասնակցության կարգը
Գրանցվելու համար գրեք մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝
Share |

Կարդացեք այս բաժնում