ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն մասնակցեց «Օձունի գանձերը» երրորդ ամենամյա փառատոնին

24/08/2014
ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում տեղի ունեցավ «Օձունի գանձերը» երրորդ ամենամյա միջհամայնքային փառատոնը, որին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ):
ՀԵԿԱ-ի կողմից այցելուներին ներկայացվեցին «ՀայԿար» սոցիալական ձեռնարկության տարբեր արտադրանքներ, ՀԵԿԱ-ի նախաձեռնությամբ Լոռու մարզի տարբեր համայնքներում ստեղծված կարպետագործության և կավագործության խմբակների աշխատանքները:
Փառատոնը հնարավորություն էր ծանոթանալու Օձունի և հարակից համայնքների, ինչպես նաև 5 հյուր գյուղերի (Հագվի, Ծաթեր, Այգեհատ, Արևածագ, Մղարթ, Կարմիր Աղեկ, Արդվի և Չինարի, Բերքաբեր, Այրում, Լճկաձոր, Փանիկ) պատմամշակութային ժառանգությանն ու տարածաշրջանին բնորոշ արհեստներին, համտեսելու տեղում մշակվող գյուղմթերք, դրանով իսկ նպաստելու տարածաշրջանում զբոսաշրջության և համայնքների համաչափ զարգացմանը:
Share |

Կարդացեք այս բաժնում