ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը, որին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ):
ՀԵԿԱ-ի կողմից այցելուներին ներկայացվեցին «ՀայԿար» սոցիալական ձեռնարկության տարբեր արտադրանքներ, ՀԵԿԱ-ի նախաձեռնությամբ Լոռու մարզի տարբեր համայնքներում ստեղծված կարպետագործության և կավագործության խմբակների աշխատանքները:
Փառատոնը հնարավորություն էր համտեսելու մեղր ու հատապտուղներ, դրանցից պատրաստվող ուտեստներ և ըմպելիքներ, ծանոթանալու համայնքների մշակութային արժեքներին, տարածաշրջանին բնորոշ արհեստներին, թեմատիկ ձեռագործ աշխատանքների, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում էթնիկ զբոսաշրջության և տնտեսական զարգացմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն