2013թ. մայիսի 15-ին ՀԵԿԱ գրասենյակում տեղի ունեցավ «Բրենդինգի հիմունքները» թեմայով դասընթացը, որով մեկնարկեց Մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքը:
Մարքեթինգի, առևտրի և կառավարման ոլորտներում Մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությունն է: Դասընթացները համատեղում են ժամանակակից տեսությունները, գործնական և խորհրդատվական ինտերակտիվ մատուցման ոճը` ապահովելով ակտիվ մասնակցություն ուսուցման և վերապատրաստման ողջ ընթացքում:
Ավելին, ներկայացվում են բացառիկ ֆոտոշարքեր, տեսանյութեր և ուսումնասիրություններ, որոնք պատրաստվել են միջազգային ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև անցկացվում են իրավիճակների վերլուծություններ, թեսթեր, քննարկումներ և այլն։








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն