2013թ. մայիսի 8-ին Երևանում տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին մասնակցեցին «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շահառուները, գյուղմթերքներ արտադրող, վերամշակող և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, ոլորտի այլ շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:
«Գյուղատնտեսության ոլորտի ժամանակակից հիմնախնդիրները» աշխատաժողովի շրջանակներում անդրադարձ կատարվեց սննդի անվտանգության և որակի ապահովման, սպառման շուկաների և գյուղատնտեսության համար ֆինանսական ռեսուրսների մատչելիության խնդիրներին: Քննարկումների ընթացքում մասնակիցների կողմից մատնանշվեցին ներքոնշյալ հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները.
• գյուղմթերքների ստանդարտիզացիայի թերի համակարգ,
• գյուղմթերքների սպառման հետ կապված հիմնախնդիրներ` փոքր ներքին շուկա, արտահանման խնդիրներ,
- կոոպերացիայի խթանում գյուղատնտեսության մեջ,
- ֆինանսական ռեսուրսների մատչելիություն` վարկավորման ընդունելի պայմաններ գյուղացիների համար (ցածր վարկային տոկոսադրույքներ, տոկոսադրույքի սուբսիդավորում, գրավդրման հիմնախնդիրներ և այլն):
«Գյուղատնտեսության ոլորտի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև տեղեկատվական գրքույկի շնորհանդես, որում ամփոփված է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների և անհատների մասին տեղեկատվություն:
2012թ. մարտից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում, իրականացնում էր «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված էր Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար։
Ծրագրի նպատակն էր` խրախուսել նշված համայնքների կին գյուղատնտեսներին ու հզորացնել նրանց կարողությունները։ Ծրագիրն ուղղված էր ոլորտում գործող կողմերի (արտադրող-վերամշակող-ֆինանսական կազմակերպություններ) միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորմանը։
Ծրագրի իրականացման ընթացքում շահառուների համար կազմակերպվել են նպատակային ուսուցողական դասընթացներ, խորհրդատվությունններ, որոնք նպաստել են մասնակիցների գիտելիքների և ունակությունների զարգացմանը գյուղատնտեսության ոլորտում։








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն