ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բաց դասախոսություն <<Երբ քաղաքացին անցնում է պետական պաշտոնի. էթիկայի նորմեր պետական պաշտոնյայի վարքագծի համար>> վերնագրով

24/11/2012
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Քաղաքացիական կրթության ծրագիրը (ՔԿԾ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարում են
Բաց դասախոսություն
<<Երբ քաղաքացին անցնում է պետական պաշտոնի.
էթիկայի նորմեր պետական պաշտոնյայի վարքագծի համար>>
վերնագրով
2012թ. նոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին
ՀԱՀ փոքր դահլիճ (Երևան, Բաղրամյան 40, ՀԱՀ գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ)
Դասախոս՝ Պրոֆեսոր Ռոբերտ Ջոյս, Չարլզ Էդվին Հինսդալ պրոֆեսոր հանրային իրավունքի և կառավարման ոլորտում, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի կառավարման դպրոց
Դասախոսությունն անգլերեն լեզվով է: Կտրամադրվի համաժամանակյա հայերեն թարգմանություն:
Դասախոսությունը հիմնականում կանդրադառնա պետական կառավարման և կուսակցական քաղաքականության տարանջատման հարցերին՝ հիմնվելով ԱՄՆ ֆեդերալ Հեթչի օրենքով պաշտոնյաների համար նախատեսվող էթիկայի կանոնների վրա: Դասախոսը կքննարկի նաև, թե ինչպես ժողովրդավարական, այդ թվում՝ զարգացող ժողովրդավարական պետության կառավարությունը պետք է ընդունի և կիրարկի պետական պաշտոնյա դարձած իր քաղաքացիների վարքագծի համար նախատեսվող էթիկայի նորմերը:
Դասախոսի կենսագրությունը. Ռոբերտ Ջոյսը Չարլզ Էդվին Հինսդալ պրոֆեսոր է հանրային իրավունքի և կառավարման ոլորտում, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի կառավարման դպրոցում: Նա դասավանդում և աշխատում է ընտրական և պետական կառավարման իրավունքի ոլորտում: Պրն. Ջոյսն իր բակալավրի աստիճանն ստացել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, իսկ իրավաբանական կրթությունը՝ Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Բացի դասախոսական աշխատանքից՝ նա զբաղվում է փաստաբանությամբ Հյուսիսային Կարոլինայում և Նյու Յորք քաղաքում:
Share |

Կարդացեք այս բաժնում