ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Մշակույթի նոր շունչ,. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում

23/11/2012
«Մշակույթի նոր շունչ, հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրը, որն իրականանում է Եվրամիության աջակցությամբ, հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ: Մրցույթին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ:
Մրցույթի նպատակն է` իրականացնել ծրագրեր, որի միջոցով ավանդական մշակութային/պատմական ժառանգությունը կներկայանա և կհանրահչակվի նորարարական ձևերով` ապահովելով տեղի համայնքի ներգրավվածությունը թանգարանային կյանքին, ակտիվացնելով թանգարան-հասարակական կազմակերպություն համագործակցությունը և աշխատանքը ստեղծագործական խմբերի հետ:

Մրցույթի ժամանակ նախապատվությունը կտրվի այն ծրագրային առաջարկներին, որոնք ապահովում են.
• Հասարակական կազմակերպությունների կամ բարեգործական հիմնադրամների սերտ համագործակցություն թանգարանի հետ:
• Ավանդական մշակութային/պատմական ժառանգության ներկայացման նոր (նորարարական) ձևերի ներկայացում: Ստեղծագործական գաղափարները ողջունելի են:
• Ժամանակակից արվեստի և մշակութային ծրագրերի մշակում և իրականացում ավանդական մշակութային/պատմական ժառանգության հենքի վրա:
• Տեղական համայնքի անդամների ներգրավվածությունը թանգարանի գործունեության մեջ ոչ միայն որպես հանդիսատեսների, այլև որպես ակտիվ մասնակիցների, փառատոնների, ստեղծագործական խմբակների և այլ միջոցառումների նախաձեռնողների և կազմակերպիչների ինչպես թանգարանում, այնպես էլ համայնքի շրջանակներում, եթե նման միջոցառումները նպաստում են մշակութային/պատմական ժառանգության հանրահռչակմանը:
• Թիրախային խմբերի հետ աշխատելու նոր ձևեր (մեծահասակներ, երեխաներ, սահմանափակ կարողություններով մարդիկ, երիտասարդներ և այլն):

Դրամաշնորհի նվազագույն չափը, որի համար դիմորդ կազմակերպությունը կարող է դիմել, 1.000.000 դրամ է:
Դրամաշնորհի առավելագույն չափը, որի համար դիմորդ կազմակերպությունը կարող է դիմել, 5.000.000 դրամ է:
Դրամաշնորհի գումարը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի 90% -ը: Մնացած 10%-ը դիմորդ կազմակերպությունը պետք է ներդրում կատարի այլ աղբյուրներից (բացառությամբ Եվրամիության կողմից ֆինանսավորվող այլ դրամաշնորհների):

Ծրագրի առաջարկները բոլոր անհրաժեշտ հավելվածներով պետք է ներկայացվեն Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ, ոչ ուշ քան 2013թ. հունվարի 8-ը, ժ.17:00 (ՀՀ ժամանակով):
Ժամկետից ուշ ներկայացված ծրագրային փաթեթները չեն դիտարկվի:
Share |

Կարդացեք այս բաժնում