10.02. 2012թ., Երևան
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Նա/Նե» լրագրողական աշխատանքների 4-րդ մրցանակաբաշխությունը:
«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպել էին Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Մրցույթն իրականացվում էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան» գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:
«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթին իրենց նյութերը ներկայացնում են հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Նյութերն անդրադառնում են քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնությանը` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից «Ուսանողական լավագույն աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց և հատուկ մրցանակի արժանացավ Դիանա Բախշյանր` «… Ու բացում եմ փակ դռները» նյութի համար:
«Նա/Նե» մրցույթի մյուս անվանակարգերի համար սեղմի՛ր այստեղ:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն