ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տարոն Մարգարյանը մասնակցեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառին

29/12/2011
Zham.am
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ:
Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:
Միջոցառման նպատակը կանանց մշակութային և տնտեսական կյանքի ակտիվացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը և հայկական ձեռաքործի, կիրառական և դեկորատիվ արհեստների զարգացմանն աջակցելն է:
Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ` կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում