ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ (Ֆոտո)

29/12/2011
     
Yerevan.am
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև գնումներ կատարել։

Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:

Միջոցառման նպատակը կանանց մշակութային և տնտեսական կյանքի աշխուժացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը և հայկական ձեռագործի, կիրառական և դեկորատիվ արհեստների զարգացմանն աջակցելն է:

Տարոն Մարգարյանը ողջունել է նման միջոցառման կազմակերպումը և վստահություն հայտնել, որ այն, հիրավի, կարդարացնի նպատակը՝ նպաստելով երկրի հասարակական և տնտեսական կյանքում կանանց դերի բարձրացմանը։

Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ` կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն:

Նախատոնական օրերին համահունչ՝ ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են նաև Ամանորի թեմատիկայով ապրանքատեսակներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Share |

Կարդացեք այս բաժնում