Այսօր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Աղջիկների երկիր» ծրագրի շրջանակներում աշխատանքային քննարկում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Վարդուհի Ոսկանյանը, ինչպես նաև ծրագրի ղեկավար, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
«Ծրագրի նպատակն է մեր երկրում երիտասարդ աղջիկների շրջանում նպաստել քաղաքացիական բարձր գիտակցության զարգացմանը, ունենալ պատասխանատու քաղաքացիներ, ունենալ քաղաքացիներ, ովքեր հավատում են երկրին, վստահում են իրենց սեփական ուժերին և պատրաստ են իրենց հնարավորությունների չափով նպաստել երկրի զարգացմանը», - նշեց Լ. Ասատրյանը:
Դիմելով ծրագրի մասնակից աղջիկներին, ԱՄՆ-ի դեսպան Մ. Յովանովիչն ասաց. «Ցանկացած երկիր, որպեսզի կարողանա մերօրյա մարտահրավերներին դիմակայել, պետք է իր տաղանդներն ու ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործի: Աղջիկներն ու երիտասարդ կանայք իրենց ակտիվ մասնակցությունը պետք է բերեն այդ հարցերում»: Նա կոչ արեց երիտասարդ աղջիկներին ստացած գիտելիքները ներդնել իրենց բնակավայրերի զարգացման գործում:
Ծրագրի վերաբերյալ, առավել մանրամասն տեղեկություններ երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահից ստանալ մեզ չհաջողվեց:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն