ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ցուցահանդես-վաճառք` նվիրված կանանց մեկամսյակին

27/01/2011
Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիա հասարակական կազմակերպությունը կանանց մեկամսյակին նվիրված բարեգործական ամենամյա ցուցահանդես-վաճառք է կազմակերպում: Ինչպես Aysor.am-ին տեղեկացրեց հ/կ-ի տնօրեն Լիլիթ Ասատրյանը, ցուցահանդեսից ստացված հասույթը կտրամադրվի Հայաստանում գործազուրկ երիտասարդ կանանց` աղքատությունը նվազեցնելու նպատակով:

"Ցուցահանդես-վաճառքը տեղի կունենա մարտի 6-ին",- ասաց Լ.Ասատրյանը` հավելելով, որ մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու`տարածքի ոչ մեծ լինելու պատճառով:

Նշենք, որ մասնակցության հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 15-ը, և ցուցահանդեսը- վաճառքը տեղի է ունենալու Մարիոթ հյուրանոցում: Հ/կ-ի տնօրենը, սակայն, նշեց, որ տեղի ոչ մեծ լինելու պատճառով կարող է հայտերի ընդունումն ավելի շուտ ավարտվել:

"Այսօրվա դրությամբ արդեն ստացել ենք 20-ից ավել հայտեր` և անհատների, և կազմակերպությունների անունից: Իսկ ցուցահանդեսի մասնակիցները ներկայանում են կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ և այլ արտադրանքներով",- պարզաբանեց Լ. Ասատրյանը:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում