Հունվարի 14-23-ը Ծաղկաձորում կանցկացվի ձմեռային ճամբար, որը "Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի մասն է կազմում: Այս մասին լրագրողներին հայտնեց ծրագրի հեղինակ, ՀՀ երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: "Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագիրը, որը իրականացվում է ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, մեկնարկել է 2010 թ. սեպտեմբերից և շարունակվելու է մինչև այս տարվա հունիս ամիսը: "Ծրագրի շրջանակներում անցկացվելու են նաև դասընթացներ, սեմինարներ, քննարկումներ ու հայտնի կանանց հետ հանդիպումներ",- պատմում է Լ. Ասատրյանը: Այս ծրագրերի նպատակն է աղջիկներին տեղեկացնել իրենց իրավունքների ու քաղաքացիական պարտավորությունների մասին: 10-oրյա ձմեռային ճամբարին մասնակցելու են 7-ական աղջիկ բոլոր 10 մարզերից և Երևանից: "Հանձնաժողովը, հայտերը քննելով, ընտրել է 77 երեխայի, սակայն ճամբարին մասնակցելու համար ստացել ենք ավելի քան 200 դիմում, ուստի ծրագիրը շարունակական է լինելու",-հայտնում է Լ. Ասատրյանը:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն