ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ. "Աղջիկների երկիր" շարժում

12/01/2011
Հունվարի 14-23-ը Հայաստանի մարզերից եւ Երեւանից 77 աղջիներ` 13-18 տաևեկան, կմասնակցեն "Աղջիկների ճամբար 2011"-ին:

Երիտասարդները տասը օր անցկացնելով Ծաղկաձորում` կստանան գիտելիքներ առաջնորդության, թիմային աշխատանքի, կամավորության եւ այլ թեմաների վերաբերյալ: Ճամբարը կյանքի կկոչվի ""Աղջիկների երկիր" շարժման հիմնումը Հայաստանում" ծրագրի շրջանակներում:

Այն իրականացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ծրագրի մանրամասներն այսօր “Հենարան” մամուլի ակումբում ներկայացրել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Նրա խոսքով ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել 13-18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, ամրապնդել վստահության, սիրո և հպարտության զգացողություն երկրի հանդեպ: Ծրագրը շարունակական բնույթ է կրելու: Ներկայացված շուրջ 230 հայտերից ընտրվել են միայն 77-ը:

"Մրցակցությունը շատ մեծ էր",- "Աղջիկների ճամբարի" մասնակիցների վերաբերյալ նշեց Լիլիթ Ասատրյանն ու հավելեց, որ նախապատվությունը տրվել է դպրոցում լավ սովորող եւ ամենակարեւորը` նախաձեռնող աղջիկներին: Հաշվի են առնվել նաեւ հոգեբանական նրբությունները:

Ծաղկաձորում մասնակիցները քննարկումներ ու սեմինարի ընթացքում կմշակեն 10-ամսյա մի ծրագիր, որն էլ կիրականացնեն իրենց համայնքներում:

Լիլիթ Ասատրյանն այս հանգամանքը կարեւորեց` մարզերի ակտիվի հետ կապերի ամրապնդման տեսանկյունից: Ճամբարի մասնակիցները նաեւ հնարավորություն կունենան հանդիպելու տարբեր ոլորտներ, միջազգային կառույցներ եւ պետական համակարգը ներկայացնող մի խումբ նշանավոր կանանց հետ:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում