""Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում 2011թ. հունվարի 14-ից 23-ը Ծաղկաձորում կկազմակերպվի ձմեռային ճամբար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց "Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա" ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Նա նշեց, որ ճամբարի մասնակիցներին կտրամադրվեն գիտելիքներ` առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության և այլ թեմաներով: Կկազմակերպվի հանդիպում տարբեր ոլորտներ ներկայացնող և հաջողության հասած կանանց հետ: "Կանանց խումբը բաղկացած է լինելու պետական, միջազգային, հասարակական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներից: Կանայք իրենց մասնագիտական փորձով և խորհուրդներով կիսվելու են ճամբարին մասնակից աղջիկների հետ:
Կկազմակերպվեն նաև բանավեճեր, մրցույթներ, խաղեր, հետաքրքիր միջոցառումներ:
""Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում կազմակերպվող ձմեռային ճամբարին մասնակցում են 13-18 տարեկան աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ովքեր ցանկանում են տիրապետել առաջնորդական հմտություններին, ցուցաբերել ակտիվ մասնակցություն իրենց համայնքներում, բարեփոխելու իրենց միջավայրը",- ասաց Ասատրյանը, իսկ հետո ավելացրեց, որ ձմեռային ճամբարի մասնակիցների ընդհանուր թիվը 77-ն է` յուրաքանչյուր մարզից` 7 մասնակից: 77 մասնակիցներն ընտրվել են 230 հայտատուներից:
Նա տեղեկացրեց նաև, որ ծրագրի հաջորդ փուլերում ճամբարի մասնակիցները պետք է ծրագրեր իրականացնեն իրենց համայնքներում, ընդգրկեն ավելի մեծ թվով աղջիկներ, ինչպես նաև կխրախուսվեն միջհամայնքային և միջմարզային նախաձռենությունները:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն