Հունիսի 20-ին Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Ամերիկայի Հայկական Համագումարի ծրագրերի շրջանակներում Հայաստան ժամանած կամավորների հետ: Կամավորները ներկայացնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական տարբեր գաղթօջախներ:
Հյուրերին ընդունեցին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ՀԵԿԱ անդամները, հյուրեր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ամերիկայի Հայկական Համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը և նույն կազմակերպության Ամառային վերապատրաստման ծրագրի համակարգող Վռամ Կարաքեշիշյանը:
Երիտասարդները քննարկեցին հայ երիտասարդի, մասնավորապես հայ կնոջ, ինչպես նաև հայ ընտանիքի դերը, կերպարը և ընկալումը Հայրենիքում ու Սփյուռքում: Քննարկում ծավալվեց նաև հայ երիտասարդի առջև ծառացած հիմնախնդիրների շուրջ, խոսվեց հայապահպանության կարևորության և անհրաժեշտության մասին:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն