ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հուլիսի 1-ից Եղեգնաձորում անց են կացվում համայնքի տնտեսական զարգացման ծրագրի մշակման աշխատանքները

11/07/2009
   
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի նախաձեռնությամբ և ProSME (Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման ծրագիր) գերմանական կազմակերպության աջակցությամբ, 2009թ. հուլիս 1-ից Եղեգնաձոր քաղաքում անց են կացվում Եղեգնաձոր համայնքի տնտեսական զարգացման ծրագրի մշակման աշխատանքները:

Հուլիսի 10-ին Եղեգնաձորի տեղական թիմը` բաղկացած Եղեգնաձորում գործող պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչներից, և ProSME-ի փորձագետները կազմակերպեցին միջոցառում, որը կրում էր "Եղեգնաձորի տեղական տնտեսական զարգացման սրճարան" անվանումը:

Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ PsoSME-ի փորձագետ Ռշտուն Մարտիրոսյանը և ներկայացրեց ծրագրի նպատակը և նրա շրջանակներում ակնկալվող հետագա գործողությունները:

Հանդիպման մասնակիցներն իրենց խմբային ներկայացումները կառուցել էին երեք հարցերի պատասխանների հիման վրա, որոնք էին. "Որո՞նք են Եղեգնաձորի 3 մրցակցային առավելությունները", "Ի՞նչը կցանկանայիք փոխել Եղեգնաձոր քաղաքում", "Ի՞նչ կարող եմ անել ես կամ իմ կազմակերպությունը Եղեգնաձոր քաղաքի զարգացման համար": Ամփոփելով հանդիպումը` նշվեց, որ Եղեգնաձոր համայնքի տնտեսական զարգացման ծրագիրը իրապես կնպաստի համայնքի մի շարք խնդիրների լուծմանը:
Share |

Կարդացեք այս բաժնում