ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Նախատոնական տրամադրություն ՀԵԿԱ-ում

07/03/2009
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան մարտի 6-ին կազմակերպել էր նոր անդամների և կամավորների հետ հանդիպում: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԵԿԱ հին անդամները, ինչպես նաև ՀԵԿԱ-ի կանադական գործընկեր CESO կազմակերպության փորձագետ Ռիք ՄաքԹագգարթը:

Նախագահ Լիլիթ Ասատրյանը բոլորին մաղթեց հաջողություն ապագայում կատարվելիք աշխատանքներում, նաև նոր անդամներին հանձնվեցին ՀԵԿԱ անդամության տոմսերը:

Իսկ քանի որ առջևում Մարտի 8-ն է, ՀԵԿԱ-ն պատրաստել էր ծաղիկներ ու փոքրիկ նվերներ ներկա կանանց և աղջիկների համար:
Share |

Կարդացեք այս բաժնում