ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն հայտարարում է սոցիալական ձեռնարկությունների, դրամաշնորհային ծրագրերի մրցույթի նոր փուլը նշված համայնքներում

26/10/2018
   
ՀԵԿԱ-ն իրականացնում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը, որի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:

Ծրագրի շրջանակներում ընտրված համայնքների համար իրականացվել են կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ, որոնց նպատակն է` ՀՀ մարզերում բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:

Դասընթացի արդյունքում կազմավորվել են համայնքային կանանց խորհուրդներ, որոնք մասնակցել են առաջին փուլի փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի (€100-200)՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար:
Համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների փուլն արդեն ամփոփվել է: Հայտնի են այն կանանց խորհուրդները, որոնք իրականացնելու են սոցիալական նախաձեռնություններն իրենց համայնքերում:
Հայտնի են նաև այն մարզերը, որոնք արդեն արժանացել են դրամաշնորհի՝ սոցիալական ձեռնարկություններ ստեղծելու համար.
Իրականացվող սոցիալական ձեռնարկություններ


ՀԵԿԱ-ն հայտարարում է սոցիալական նախաձեռնությունների դրամաշնորհային ծրագրերի մրցույթի նոր փուլը €1000՝ համայնքներում սոցիալական ձեռնարկություններ ստեղծելու համար:

Ծրագրին կարող են մասնակցել հետևյալ մարզերի այն կանայք, ովքեր մասնակցել են ծրագրի առնվազն առաջին փուլին (եռօրյա դասընթացներին).
Նախաձեռնությունները պետք է իրականացվեն հետևյալ վայրերում.
ՀՀ ք. Երևան,
ՀՀ Կոտայքի մարզ,
ՀՀ Լոռու մարզ,
ՀՀ Սյունիքի մարզ


Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 09.11.2018թ.
Հայտի Ձև
Share |

Կարդացեք այս բաժնում