ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐ

24/01/2018
2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում ընտրված համայնքների համար իրականացվելու են կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ (1-ին փուլ), որոնց նպատակն է` ՀՀ մարզերում բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ վայրերում՝
  • Երևան
  • Շիրակի մարզ
  • Լոռու մարզ
  • Տավուշի մարզ
  • Գեղարքունիքի մարզ
  • Կոտայքի մարզ
  • Արագածոտնի մարզ
  • Արմավիրի մարզ
  • Արարատի մարզ
  • Վայոց Ձորի մարզ
  • Սյունիքի մարզ
Դասընթացի արդյունքում կկազմավորվեն համայնքային կանանց խորհուրդներ, որոնք հետագայում հնարավորություն կունենան մասնակցել փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի (€100-200)՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար:
Յուրաքանչյուր համայնքի կանանց խորհուրդ կընտրի խորհրդի առաջնորդների, ովքեր հնարավորություն կունենան կարողությունների զարգացման 2-րդ փուլի դասընթացի ժամանակ ներկայացնելու իրենց համայնքում սոցիալական ձեռնարկության ստեղծման ծրագիրը: Դասընթացի 2-րդ փուլը կկազմակերպվի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում:
Դասընթացներից հետո նախատեսվում է աշխատանքներ տանել խմբերի հետ, նաև մենթորների միջոցով:

Սոցիալական ձեռնարկության ստեղծման լավագույն գաղափարները կմասնակցեն դրամաշնորհային ծրագրերի մրցույթին (€ 700-1000):
Կարողությունների զարգացման դասընթացին կարող են մասնակցել սահմանափակ թվով մասնակիցներ՝ վերոնշյալ համայնքներից, ովքեր կընտրվեն մրցութային սկզբունքով` հայտերի և հարցազրույցների հիման վրա:
Կդիտարկվեն խնամքով լրացված հայտերը: Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. hասցեին` կամ փոխանցել համայնքապետարանի համապատասխան աշխատակցին:


ՄԵՆԹՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Share |

Կարդացեք այս բաժնում