ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մասնակցեց «Էկոտուրիզմը Հայաստանում» կոնֆերանսին

14/04/2018
     
2018թ.-ի ապրիլի 14-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մասնակցեց «Էկոտուրիզմը Հայաստանում» կոնֆերանսին:
ՀԵԿԱ-ն ներկայացված էր «Օրգանական գյուղատնտեսությունը, խոհարարությունը և զբոսաշրջությունը» բաժնում: Ելույթներով հանդես եկան ՀԵԿԱ ծրագրերի համակարգող՝ Մարիամ Պողոսյանը և Լոռու մարզից ՀԵԿԱ շահառու՝ հատապտուղների հավաքով զբաղվող կանանց խմբի առաջնորդ՝ Գոհար Խաչիկյանը: Իրենց ելույթներում բանախոսները ներկայացրեցին ՀԵԿԱ-ի սոցիալական ձեռնարկության՝ ՆՈւՌԻԿ Կենտրոնի գործունեությունը՝ որպես համայնքի և զբոսաշրջության զարգացման կենտրոն, «ԼԱՎ/LOVE» թեյերի արտադրությունը, որում ներգրավված են մեծ թվով կանայք Լոռու մարզից:
ՀԵԿԱ ծրագրերի համակարգողը ներկայացրեց նաև 2017թ.-ից Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող վայրի հավաքի աջակցության ծրագիրը:
Ծրագրի նպատակն է աջակցել վայրի հավաքչությունում ներգրավված կանանց, նպաստել արտադրողականության բարձրացմանը, աղքատության կրճատմանը և տնտեսական աճի խթանմանը:
Ելույթից հետո քննարկում ծավալվեց, կոնֆերանսի մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Արդեն 3-րդ տարին է, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը կազմակերպում է «Էկոտուրիզմը Հայաստանում» թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց:
Share |

Կարդացեք այս բաժնում