2018թ.-ի մարտի 28-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում կայացավ «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ծրագրով հետաքրքրված կանայք և աղջիկներ:
Հանդիպման ընթացքում ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը և «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը: Այս հանդիպումը համայնքի բնակիչներին հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնելու «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը, ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Հանդիպումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկում ծավալել իրենց հուզող հարցերի շուրջ:
2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն