ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կանանց ձեռներեցության դեսպան-2016» հայտերի ընդունում

10/11/2016
Հարգելի կին ձեռներեցներ Կանանց ձեռներեցության միջազգային օրվա շրջանակներում ՀԵԿԱ-ն հայտարարում է «Կանանց ձեռներեցության դեսպան-2016» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունում:
Եթե ձեռներեց եք, սիրում եք Ձեր աշխատանքը և Ձեր գործունեությամբ նպաստում եք հասարակական իրավիճակի բարելավմանը, ապա ուղարկեք Ձեր ամփոփ տվյալները (անուն ազգանուն, կազմակերպություն, կոնտակտներ) և հաջողության գրավականը էլ. հասցեին:
Մրցանակբաշխությունը կկայանա ս.թ. նոյեմբերի 21-ին Կանանց ձեռներեցության միջազգային օրվա տոնի ընթացքում:
Շտապե՛ք, հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը:
Share |

Կարդացեք այս բաժնում